Facebook սոցիալական ցանցը 2012 թվականի չորրորդ եռամսյակում աչքի է ընկել շահույթի կտրուկ անկմամբ: Դա բացատրվում է վերամշակումների եւ ուսումնասիրությունների ծախսերի մեծացմամբ:
Անցյալ տարվա վերջին եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 64 մլն դոլար, այն դեպքում, երբ 2011 թվականի նույն ժամանակահատվածում Facebook-ի մաքուր եկամուտը կազմել է 302 մլն դոլար:
Սակայն սոցիալական կայքի ընդհանուր շահույթը տվյալ ժամանակահատվածում 2011 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ աճել է 40% -ով եւ կազմել է մոտ 1,6 մլրդ դոլար: Ընդհանուր շահույթի աճը բացատրվել է գովազդներից ստացված եկամտով, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
2012 թվականի ամփոփիչ եռամսյակի տվյալների հրապարակումից հետո, ընկերության բաժնետոմսերն առեւտրի ավարտին Նյու Յորքում կրճատվել են 6%-ով:





























