Կառավարության պատվերով իրականացրած հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիները վերջին 5 տարում ամենամեծ առաջընթաց տեսնում են բջջային կապի եւ ինտերնետի ոլորտում: Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ քաղաքացիների 95.3%-ը այդ ոլորտում շոշափելի արդյունք է տեսնում:
Երկրորդ տեղում երրորդ անձանց ռիսկի ապահովագրության ոլորտն է (ԱՊՊԱ)՝ 82.4% դրական գնահատականներով; Կադաստրի պետական կոմիտեի աշխատանքում դրական փոփոխություններ են նկատել քաղաքացիների 65.1%-ը:
ՀՀ վարչապետը խոստացավ, որ կառավարության հաշվետվությունն այսօր ամբողջությամբ կտեղադրվի կառավարության պաշտոնական կայքէջում:





























