Երեւանում Իրանի իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ցիկլ կանցկացվի: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երեւանում գործող Իրանի մշակութային կենտրոնի ղեկավար, մշակույթի հացերով ԻԻՀ դեսպանության խորհրդական Մեհրան Շիրավանդը, հունվարի  28-ին Կապույտ մզկիթում տոնակատարության շրջանակում անցկացվել է իրանական համայնքի ներկայացուցիչների ժողով:

Փետրվարի 1-ին,Երեւանում կես տասնյակ թիմերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղեր կիրականացվեն, որոնց կազմերի մեջ ներգրավվել են նաեւ Հայաստանում սովորող եւ ապրող իրանցի ուսանողներ: Փետրվարի 4-ին Կապույտ մզկիթում ծրագրվել է միանգամից երկու միջոցառում: Ժամը  14-ին կսկսվի Գեղարվեստական մրցույթ, որում կմասնակցեն ավելի քան հարյուր դպրոցականներ: Դեսպանության խորհրդականի խոսքով` Իրանը մեծ նշանակություն է տալիս մշակութային փոխանակության մեջ երեխաների մասնակցությանը: Երեւանում գործում է պարսկերեն դասավանդվող դպրոց, ծրագրվել է ամռանը ճամբար կազմակերպել, իսկ Նովրուզի տոնին Երեւանում եւս մեկ միջոցառում կկազմակերպվի:

Նույն օրը` փետրվարի 4-ին, ժամը`  16-ին, կմեկնարկվի իրանական կինոյի շաբաթ: Ինչպես ընդգծել է դեսպանության ներկայացուցիչը` Հայաստանում առաջին անգամ է իրանական կինոյի շաբաթ անցկացվում: Ընթացիկ տարվա վերջին ծրագրվել է անցկացնել իրանական կինոյի փառատոն, որին կմասնակցեն մշակույթի եւ արվեստի  գործիչներ:

Փետրվարի 6-ին Հայաստանի Գեղարվեստների միությունում իրանական մշակութային օրեր կբացվեն: Փետրվարի  7-ին Հայաստանի գեղարվեստական միությունում տեղի կունենա պարսկերեն լեզվով հրապարակված հայ գրողների պատմությունների հավաքծուի շնորհանդեսը: Ինչպես նշել է Մեհրան Շիրվանդն, անցյալ տարի ծրագրվել էր հրապարակել մեկ գիրք,սակայն Հայաստանի եւ Իրանի փոխադարձ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ հրապարակվել է երեք գիրք` թվով երրորդ,տվյալ հավաքածուին նախորդել են հայ գրողների պատմությունների եւս մեկ ժողովածու եւ  պարսկերենից թարգմանված Իրանի ականավոր հայերի հայկական հանրագիտարանը: