Իրանական կողմը Հայաստանին աջակցելու բոլոր ջանքերը կգործադրի  Երեւանում գտնվող Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում  ներառելու համար:  Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է  Երեւանում գործող Իրանի մշակութային կենտրոնի ղեկավար, ԻԻՀ-ի դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Մեհրան Շիրավանդը: 

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում  Կապույտ մզկիթի ընդգրկվելը կարեւոր քայլ կդառնա», - ընդգծել է Իրանի դեսպանատան ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ դա Իրանի նախաձեռնությունն է: Ըստ նրա՝ Հայաստանի մշակույթի նախարարությունը հնարավոր ամեն ինչ անում է տվյալ ուղղությամբ, իրանական կողմն էլ, իր հերթին,  աջակցում է տարածաշրջանում իրանական մշակույթի այդ խոշորագույն հուշարձանի պահպանմանը:

Կապույտ մզկիթը 1766թ.  Հուսեյն խան Քաջարի կողմից կառուցված տաճար է: Դա ամենամեծ մզկիթն է Կովկասում, մակերեսը 7000 քմ է: