Իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսի մերձակայքում իրականացված ռմբակոծությանն ի պատասխան սիրիացի հաքերները հարձակում են կազմակերպել Իսրայելի հետ կապ ունեցող կայքերի վրա: Տասնյակ կայքեր կոտրելու մասին հայտնել է «Սիրիական էլեկտրոնային բանակ» անունով հաքերների խումբը, գրել է իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» թերթը: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ռմբակոծել են Սիրիայի տարածքը: Ուշ երեկոյան Սիրիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են իսրայելական ինքնաթիռների` սիրիական օդային տարածք ներխուժելու փաստը: Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրայելի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռները ռմբակոծել են Դամասկոսի Ջամրայ շրջանի գիտա-հետազոտական կենտրոնը:





























