Իրանում այսօր` հունվարի 31-ին նշվում է Իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Հոմեյնիի` Թեհրան վերադարձի տարեդարձը: Հանդիսությունները մեկնարկել են տեղական ժամանակով ժամը 9:33-ին: Հենց այդ ժամանակ Մեհրաբադ օդանավակայանում վայրէջք կատարեց օդանավը, որում գտնվում էր Ռուհոլլա Մուսավի Հոմեյնին, ով վերադառնում էր 15 տարվա աքսորից:
Իրանում իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները կշարունակվեն 10 օր: Տասնօրյակն Իրանում կրում է «Ֆաջր» (արեւածագ) անունը:
Այս տարի ողջ երկրում 100 հազարից ավելի միջոցառում է անցկացվելու, կլինեն ցուցահանդեսներ, կինոփառատոններ, մարզական մրցումներ, թատերական ներկայացումներ, Ղուրանի ընթերցանություն:





























