Թայվանական «Polytron Technologies» ընկերությունը ներկայացրել է առաջին թափանցիկ սմարթֆոնը, որը պատրաստված է  թափանցիկ ապակուց: Նոր սարքը վաճառքի կհանվի մինչեւ ընթացիկ տարեվերջ, հաղորդում է «NEWSru.com»-ը:

Սարքը պատրաստված է  ապակուց` թափանցիկ եւ ճկուն էլեկտրոնային բաղադրիչների լայն օգտագործմամբ, եւ հագեցած է սենսորային ինտերֆեյսով:  Տեսանելի են այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են հիշողության քարտեզը, մի շարք միկրոսխեմաներ: «Polytron»-ի ներկայացուցիչը նոր սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչների մասին մանրամասներ չի հայտնել: