Facebook սոցիալական ցանցը թեստավորում է օգտատերերի ինքնազգացողության վերաբերյալ տեղեկատվությունը ձայնագրություններին ամրակցելու հնարավորությունը: Ըստ այդմ կարելի է իմանալ, թե ինչով է զբաղվել մարդը ստատուս գրելու պահին:
Օգտատերերի ոչ մեկ խմբի մոտ ստատուս գրելու տեղում լրացուցիչ տող է հայտնվել, որտեղ գրված է What are you doing? (Ի՞նչ եք անում): Որպես պատասխաններ կարելի է ընտրել հետեւյալ տարբերակները. feeling (զգում եմ), watching (դիտում եմ), listening to (լսում եմ), drinking (խմում եմ) եւ eating (ուտում եմ), կամ կարելի է սեփական տեքստն ավելացնել:
Ընդ որում, օգտատերը կարող է հստակեցնել, թե ինչ է զգում, երբ է ֆիլմ դիտում կամ ինչ գիրք է կարդում: Այդ տեղեկատվությունը կերեւա ստատուսի կողքին:





























