Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում փետրվարի 1-ին իրականացված ռուսական հրթիռի` «Ծովային մեկնարկ» ծրագրով մեկնարկը վթարային է ճանաչվել: Մոսկվայի ժամանակով 10:56-ին Odyssey լողային պլատֆորմից մեկնարկված «Զենիթ-3SL» հրթիռ կրիչն ընկել է օվկիանոսը:
Հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերեր եվրոպական Intelsat 27 հեռուստակոմունիկացիոն արբանյակը:
Նախնական տվյալներով` թռիչքի ծրագիրը խախտվել է մեկնարկից անմիջապես հետո: Վթարից անջատված շարժիչներով հրթիռն ընկել է խաղաղ օվկիանոսի մեջ` մեկնարկային կետից ոչ հեռու:
Վթարի արդյունքում Odyssey պլատֆորմն ու նրա վարիչը չեն տուժել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Վարկածներից մեկի համաձայն` հրթիռը կարող էր ուղղությունից շեղվել օվկիանոսի փոթորկված լինելու պատճառով:





























