Իրանն ու ՀԱՊԿ-ն ակտիվ կերպով համագործակցում են թմրանյութերի վաճառքի դեմ պայքարում: Այս մասին փետրվարի մեկին կայացած Մոսկվա-Աստանա-Կիեւ-Մինսկ-Երեւան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքով` Իրանն ակտիվ կերպով ներգրավվել է ՀԱՊԿ գործունեության եւ թմրանյութերի անօրինական ներմուծման դեմ պայքարի ծրագրերում: «Իրանական հատուկ ծառայություններն ակտիվ են աշխատում, կատարվում է տեղեկությունների փոխանակում», - նշել է Նիկոլայ Բորդյուժան ` ավելացնելով, որ Թեհրանը տարածաշրջանի պետությունների անվտանգության համար իր ներդրումն է կատարում:
Հավաքական անվտանգության պայանագրի կազմակերպությունը ստեղծվել է ԱՊՀ երկիր անդամների կողմից 1992 թվականի մայիսի 15-ին` հավաքական անվտանգության Պայմանագրի հիման վրա: 2012 թվականի դեկտեմբերին Ուզբեկստանի` կազմակերպությունից դուրս գալուց հետո, որպես ՀԱՊԿ-ի անդամներ մնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:




























