Երկու շաբաթ անց Երկրի կողքով թռչող երկնաքարը բավական կմոտենա մեր մոլորակին: Նման եզրահանգման են եկել NASA-ի գիտնականները` հաշվարկելով երկնային մարմնի հետագիծը: Առավելագույն մոտեցման պահին երկնաքարի հեռավորությունը Երկրից կլինի 17 հազար կմ: Նախկինում մոլորակի նորագույն պատմության մեջ նման բան չէր եղել:
2012թ. փետրվարին Իսպանիայի Լա Սագրա աստղադիտարանի աստղագետների կողմից բացահայտված 2012DA14 երկնաքարը Երկրին կմոտենա փետրվարի 15-ին` մոսկովյան ժամանակով ժամը 23:25-ին:
Այն ավելի մոտ կլինի, քան երկրի որոշ արհեստական արբանյակներ: Այսպես, արհեստական արբանյակների կայանի ուղեծրի բարձրությունը ծովի մակարդակից 35 հազար կմ բարձր է: Գիտնականներն աստղաքարի բախման հնարավորությունը արբանյակներից որեւէ մեկին քիչ հավանական են համարում, հայտնում է utro.ru-ն:
2012DA14-ի տրամագիծը 45 մ է, զանգվածը` 130 հազար տոննա: Երկրի վրա նրա ընկնելու դեպքում կանջատվի 2,4 մեգատոննա տրոտիլի պայթման համարժեք էներգիա: Գիտնականները վստահ են, որ մեր մոլորակի մոտեցմամբ նրա վրա ձգողականության ուժի ազդեցությունը բավական ուժեղ կլինի, այդ պատճառով էլ հնարավոր չէ հաշվարկել այդ օբյեկտի հետագիծը:





























