Լոնդոնյան «Foster + Partners» ճարտարապետական բյուրոն, Եվրոպական տիեզերական գործակալության հետ աշխատում է լուսնային տների կառուցման նախագծի վրա: Դրանք պետք է բնակիչներին պաշտպանեն կտրուկ ջերմաստիճանից, երկնաքարերից եւ գամա-ճառագայթումից: Շենքի հիմքում լինելու է խողովակներից կազմված հիմնակմախքը, որի վրա գմբեթ է կառուցվելու: «D-Shape» տպիչով զինված ռոբոտը շենքի հիմնակմախքը կպատի փրփրանման նյութով, որը կպատրաստվի տեղում լուսնային գրունտից:
Ճարտարապետ Քսավիե Դե Քեսթելերը, իրենց բյուրոն մինչ այդ հաճախ է զբաղվել էքստրեմալ կլիմայական պայմաններում կառույցների նախագծումով:





























