«Google» ընկերությունը  ծրագրում է «Google Glass» ակնոցները հագեցնել ոսկրային հաղորդակցությամբ ականջակալներով:  «Google»-ի ծրագրի մասին հայտնի է դարձել ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովին (FCC) ընկերության հանձնած  փաստաթղթերից:

Ըստ «The Verge»-ի`  հայտում նշվում է, որ ակնոցները կունենան «տատանման էլեմենտ», որը հնչյունը  օգտագործողին փոխանցելու  է «գլխի հետ շփման» միջոցով: Ձեւակերպումից կարելի է դատել, որ  կկիրառվի ոսկրային հաղորդակցության սկզբունքը: Այդ ականջակալները պետք է դնել ոչ թե ականջներին, այլ այտոսկրին, պարզաբանում է  «DpLike.ru»-ն:

«Google»-ի ակնոցները ներկայացվել էին  2012թ. I/O համաժողովին: Այն ժամանակ ընկերությունը հայտարարեց, որ ծրագրավորողների համար նախատեսված «Google Glass»-ի տարբերակը վաճառքի կհանվի 2013թ-ին:  Ակնոցները կարժենան մեկուկես հազար դոլար: