Կանադական զբոսաշրջային շուկայում հեռանկարային նոր ուղղություն է հայտնվել` թռիչք Երկրի ուղեծիր: Ամերիկյան «Xcor Aerospace» ընկերությունն ու նրա հոլանդական գործընկեր « Space Expedition Corporation»-ը (SXC) այդ գործը վստահել են կանադական «Uniktour» ընկերությանը:

Տիեզերական զբոսաշրջիկներին ուղեծիր դուրս կբերի «Xcor Aerospace»-ի երկտեղանոց «Lynx Mark» հրթիռապլանը, որը ներկայումս փորձարկվում է:  Այն թռչում եւ վայրէջք է կատարում սվորական ինքնաթիռի նման, պարզապես դրա համար հարկավոր է առնվազն 2,4 կմ երկարությամբ թռիչքուղի:

Տիեզերք ուղեւորվել ցանկացողներին առաջարկվում է երկու փաթեթ. առաջինը ենթաուղեծրային թռիչքն է 60 կմ բարձրությամբ, որը կտեւի 45 րոպե: Դրա համար հարկ կլինի վճարել 95 հազ. դոլար:  Առաջին մեկնարկը նախատեսված է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:

Երկրոդը` 60-րոպեանոց թռիչքն է արդեն 100  կմ-ից բարձր, որտեղ սկսվում է տիեզերքը: Անկշռության վիճակն այս դեպքում կլինի 5 - 6 րոպե` նախկին 3 - 4 –ի փոխարեն: Տոմսի արժեքն այս դեպքում կավելանա 5 հազ. դոլարով եւ պետք կլինի սպասել թռիչքին մինչեւ 2014 թվականը, հաղորդում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը: