Թայվանյան աղբյուրները հայտնում են, որ հաջորդ սերնդի 9,7-դյույմանոց Apple iPad-ը հագեցած կլինի G/F2 (DITO) տիպի կառուցվածքով սենսորային էկրանով, որն օգտագործվում է iPad mini-ի դեպքում: Դա թույլ կտա սարքն ավելի թեթեւ եւ բարակ դարձնել:

iPad 4 եւ iPad 2 ընթացիկ մոդելներում օգտագործվում է G/G էկրանի կառուցվածքը: Անցումը DITO տեխնոլոգիայի օգտագործման ցույց է տալիս, որ Apple ընկերությունը ձգտում է ուժեղացնել իր մրցակցային առավելությունները պլանշետային շուկայում:

Այդ տիպի էկրանների արտադրությունն ավելի հաջող է, քան OGS միասնական ապակու տեխնոլոգիայով էկրաններինը, գրում է 3DNews-ը: