Նա կարող է ունենալ ինը կյանք, սակայն նրա անսովոր գույների պատճառով Սեմ անունով կատուն մշտապես միան մեկ` մտահոգ արտահայտություն ունի: Մտահոգված փիսիկը համացանցային սենսացիա է դարձել այն բանից հետ, երբ նրա տերը ցանցում էջ է ստեղծել` նվիրված նրան եւ նրա հոնքերին, հաղորդում է «The Daily Mail»-ը:
Կատվի դեմքի արտահայտությունը նրան համաշխարհային հռչակ է բերել. կայքն ունի ավելի քան 10 հազար բաժանորդ: Կատվի լուսանկարները «Instagram»-ից անմիջապես տարածվել են «Twitter»-ում եւ «Facebook»-ում:





























