Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակի» հետ Թեհրանի միջեւ բանակցությունների նոր փուլը կկայանա Ղազախստանում, փետրվարի 25 –ին, ասել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Մյունխենյան համաժողովում:
«Ես լավ նորություն ունեմ. երեկ իմացա, որ «5+1» եւ «3+3» ձեւաչափով հանդիպումը կկայանա Ղազախստանում փետրվարի 25-ին»,-ասել է Սալեհին: «Մենք երբեք չենք հեռացել «3+3»-ի բանակցությունների ժամանակ հնչեցված սկզբունքներից: Մենք մշտապես կողմ ենք եղել բանակցությունների շարունակմանը` մինչեւ փոխընդունելի բանաձեւի ընդունումը: Մենք չէ, որ դուրս ենք եկել բանակցություններից»,-ավելացրել է նա:
2012 թ-ին «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) եւ Թեհրանի ներկայացուցիչների միջեւ բանկցությունների երեք փուլ է եղել, որոնք ավարտվել են առանց բեկումնային որոշումների:





























