Bloomberg գործակալությունը հրապարակել է ամենանորարարական 50 երկրների վարկանիշը, որտեղ առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ը:
ԱՄՆ-ին հաջորդում են Հարավային Կորեան (2) եւ Գերմանիան (3): Չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցրել են Ֆինլանդիան եւ Շվեդիան: Ուժեղագույնների տասնյակում ընդգրկվել են ԵՄ-ի վեց երկրներ: 6-10-րդ տեղերում են Ճապոնիան (6), Սինգապուրը (7), Ավստրիան (8), Դանիան (9), տասնյակը եզրափակում է Ֆրանսիան:
Այդ ցուցակում հայտնվել է նաեւ Ռուսաստանը: Այն հետխորհրդային երկրներից միակն է, որը հայտնվել է վարկանիշի առաջին կեսում` զբաղեցնելով 14-րդ տեղը Նորվեգիայի (13) եւ Բելգիայի (15) միջեւ, նշում է CorpGuide-ը:
29-րդ տեղում Չինաստանն է, Իսրայելը` 32-րդում է: Թուրքիան զբաղեցրել է 37-րդ տեղը: Ցուցակի վերջում հայտնվել են Ուկրաինան, Լատվիան եւ Բելառուսը` զբաղեցնելով համապատասխանաբար 42-րդ, 44-րդ եւ 49-րդ տեղերը: Իրանը 47-րդ տեղում է, իսկ ցուցակը եզրափակում է Հարավային Աֆրիկան:
Այս կամ այն երկրի նորարարությունը չափվել է հետեւյալ գործոններով. գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտիվ զարգացման ծրագրերի աշխուժությունը, արտադրողականությունը, բարձր տեխնոլոգիաների մասնաբաժինը, գիտաշխատողների կենտրոնացումը, արտադրողական հնարավորությունները, կրթության մակարդակը եւ պատենտային ակտիվությունը:





























