Honey Love կեղծանվամբ հայտնի պոռնոդերասանուհի Կոկո Բրաունը պատրաստվում է տիեզերք թռչել: Թռիչքը նախատեսված է 2014թ. մարտին, իսկ այժմ դերասանուհին պատրաստականություն է անցնում Նիդեռլանդներում:
Թռիչքը կազմակերպում է SpaceXC առեւտրային ընկերությունը: «Ես միջոցառման էի մասնակցում Բեռլինում, այնտեղ քննարկում էին տիեզերք թռչելու հնարավորությունը: Ինձ հրավիրեցին: Հենց այդպես»,– Huffington Post հրատարակչությանը պատմել է Բրաունը:
Թռիչքի համար նա պետք է վճարի 100 հազար դոլար: Նա Երկրից 62 մղոն վեր կբարձրանա, եթե, իհարկե, հաջող պատրաստականություն անցնի, հաղորդում է vesti.ru-ն:
Թռիչքը կազմակերպող ընկերության ներկայացուցիչը պատմել է, որ դերասանուհին առայժմ լավ է հաղթահարում նախապատրաստական փուլը:
Թեեւ Կոկո Բրաունը տիեզերքում առաջին պոռնոդերասանուհին կլինի, նա, ամենայն հավանականությամբ, առաջինը չի լինի, ով սեքսով է զբաղվել անկշռության պայմաններում: Այդ գործում փառքը պատկանում է Սիլվիա Սեյթին եւ Նիկ Լենգին, որոնք 1999թ. սեռական հարաբերություն էին ցուցադրել «Փորձարկում «Ուրան», մաս 2» պոռնոֆիլմի 20 վայրկյանանոց հատվածում: Այդ տեսարանը նկարահանել էին 11 հազար ֆունտ բարձրության վրա գտնվող օդանավում:
«Տիեզերքում սեքսով զբաղվելը հավանաբար մի փոքր անհարմար կլինի. Սակայն ես կտեսնեմ, թե ինչ կարելի է անել: Պարզապես այնտեղ դու չես կարող բավականաչափ վերահսկել քո մարմինը: Մարդիկ պետք է մանրամասն ուսումնասիրեն, թե ինչն ինչպես է աշխատում անկշռության պայմաններում` այնտեղ պոռնո նկարահանելուց առաջ», – նշել է դերասանուհին: Նա հավելել է, որ տիեզերքում, իհարկե, հատուկ հագուստ պետք է կրի: Սակայն, հնարավոր է, իրեն կհաջողվի մերկացնել կուրծքը եւ լուսանկարվել Երկրի ֆոնին:





























