Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար կայցելի Մոսկվա, նիստը նախատեսված է փետրվարի  11-12-ին, հաղորդում է  Press TV-ն:

Ռուս-իրանական գործարար խորհրդի պաշտոնական կայքում նշվում է, որ նիստի շրջանակում էներգետիկայի, առեւտրի, արդյունաբերության եւ բանկային գործունեության բնագավառի ռուս եւ իրանցի մասնագետները կքննարկեն նախկինում կնքված երկկողմանի համաձայնությունների իրականացման ընթացքը:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները միացյալ արձանագրություն կստորագրեն, որի նախագծի շուրջ այժմ աշխատանքներ են տարվում: