Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեղադրել է խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին կոռուպցիայի մեջ: Դա տեղի է ունեցել օրենսդիրների առջե նախագահի ելույթի ժամանակ:
Ելույթ ունենալով խորհրդարանում` Ահմադինեժադը շարադրել է Լարիջանիի եղբոր` Ֆազել Լարիջանիի եւ նախկին դատախազ Սաիդ Մորթազավիի խոսակցությունը: Վերջինս մեղադրվում է 2009թ. բողոքների ժամանակ մի քանի դատապարտյալների մահվան մեջ:
Ձայնագրություն լավ չի լսվել, եւ նախագահը կարդացել է սղագրությունը: ֆազել Լարիջանին առաջարկել է միջնորդել Մորթազավիի համար` մի քանի բիզնես-նախագծերում մասնակցության դիմաց, հաղորդում է Reuters-ը:
Ահմադինեջադը պնդում է, որ ձայնագրությունը կոռուպցիայի ապացույց է: Ահմադինեջադի քայլը կապված է նրա հետ, որ նախարարը փորձում է պաշտպանել աշխատանքի նախարար Աբդուլռեզա Շեյխոլիսլամիին, նաեւ Լարիջանին նախագահական ընտրությունների ֆավորիտներից է համարվում:
Խորհրդարանի նախագահը հերքել է բոլոր մեղադրանքները, իսկ Ֆազելը մտադիր է դատի տալ Ահմադինեժադին եւ Մորթազավիին:





























