Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է երկրում առաջին տիեզերագնացը դառնալու պատրաստակամության մասին:
«Իրանցի գիտնականները 4-5 տարի անց պատրաստ կլինեն տիեզերք մարդ ուղարկել եւ ես պատրաստ եմ զոհել ինձ եւ ինձ վրա վերցնել բոլոր ռիսկերը` դառնալով Իրանում առաջին տիեզերագնացը»,-հայտարարել է Ահմադինեժադը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով ՄԵՀՐ գործակալությունը:
2011 թվականին Իրանի նախագահը երկրի գիտնականների առջեւ խնդիր է դրել մինչեւ ընթացիկ տանամյակի վերջը մարդ ուղարկել տիեզերք: Այս տարվա հունվարի վերջին Թեհրանն իրականացրել է առաջին բիոկապսուլի տիեզերք արձակումը, որում կապիկ է եղել: Փորձարկումը հաջող է ընթացել եւ 120 կմ բարձրություն հավաքած կապսուլը բարեհաջող վայրէջք է կատարել:





























