Ուսանողները, որոնք համագործակցում են օնլայն, ուսման մեջ լավ արդյունքներ են ունենում: Այսպիսին են «Nature Scientific Reports»-ում հրապարկված հետազոտության արդյունքները:
Կալիֆոռնիայի համալսարանի մասնգետները ուսումնասիրել են քոլեջում ուսուցման ընթացքում 290 ուսանողների 80000 փոխգործակցություն: Բացի այդ, լավ առաջդիմություն ունեցող ուսանողներն ամուր կապեր են հաստատում մյուս ուսանողների հետ եւ տեղեկատվություն փոխանակում առավել դժվարամատչելի ուղիներով:
«Առաջին անգամ մենք ցույց տվեցինք սոցիալական փոխգործակցության եւ տեղեկատվության փոխանակման միջեւ կապը: Սակայն պակաս հետաքրքիր չէ այն, որ լավ սովորող ուսանողներն իրենց պատնեշում են ցածր առաջադիմություն ունեցողներից` խոչընդոտելով նրանց ներթափանցմանը խումբ: Ավելի թույլերը փորձում են մուտք գործել խումբ, բայց չեն կարողանում եւ մաղվում են»:





























