ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ Ջասթին Էմաշը ռասիզմի մեջ է մեղադրել կուսակից սենատոր Ջոն Մաքքեյնին, որն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին համեմատել էր կապիկի հետ:

«Ահմադինեժադը ցանկանում է դառնալ առաջին իրանցին տիեզերքո՞ւմ, նա նախորդ շաբաթ այնտեղ չէ՞ր», - իր միկրոբլոգում Իրանի նախագահի հայտարարությունը մեկնաբանել էր սենատոր Ջոն Մաքքեյնը:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցանկություն էր հայտնել դառնալ Իսլամական Հանրապետության առաջին տիեզերագնացը: Իսկ նախորդ շաբաթ Իրանը հայտնել էր  տիեզերք կապիկի հաջող թռիչքի մասին:

Մաքքեյնի միկրոբլոգի ընթերցողներին դուր չի եկել համեմատությունը: Սենատորին  մեղադրել են ռասիզմի մեջ:

Հաջորդ թվիթում Մաքքեյնը նույնիսկ ստիպված է եղել արդարանալ:

«Սոբեսեդնիկը» նշում է, որ հանրապետական սկանդալային սենատորն առաջին անգամ չի մեղադրվում ռասիզմի մեջ: 2008թ. նախագահի նախկին թեկնածուն հայտարարել էր, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը «խելքով չի փայլում»:

Սենատորը բազմիցս հանդես է եկել Իսլամական Հանրապետության ղեկավարության հասցեին կտրուկ հայտարարություններով: Բացի դրանից, նա «մեծ ությակից» Ռուսաստանի կրճատման կողմնակից է, նա նաեւ Ռուսաստանի ղեկավարությանը համեմատել էր Լիբիայում Մուամար Քադաֆիի վարչակարգի հետ: