Ճապոնիայում խափանվել է օդերեւութաբանական կառավարման գերհամակարգիչը, որն օգտագործում էին եղանակային կանխատեսումների համար: Խափանվել է բարդ համակարգի սառեցման ենթահամակարգը:
Համակարգիչն առայժմ բնականոն աշխատանքը չի վերսկսել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օդերեւութաբանական վարչությունը վստահեցրել է, որ խափանումը չի ազդի երկրաշարժերի եւ ցունամիի կանխատեսումների վրա, քանի որ այլ համակարգեր էլ են կիրառվում: Վարչությունը նաեւ հայտնել է, որ օրական երկու անգամ կշարունակի բոլոր հիմնական շրջանների համար կանխատեսումները, սակայն դրանց ճշգրտությունը կարող է նախկինից ցածր լինել:
Խափանված գերհամակարգիչը Hitachi ընկերության արտադրանքն է, թողարկվել էր նախորդ տարվա հունիսին եւ վայրկյանում ընդունակ է 800 տրլն կանխատեսում կատարել:





























