Փետրվարի 4-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ–Երեւան ավտոճանապարհին` Արաքսավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «CMHTC» մակնիշի HOVO87A41610 համարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդ` 40-ամյա Բահրամ Շիկաստեւանծը (Իրանի քաղաքացի) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Տեղում հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:





























