Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովը դիմելու է մալուխային ընկերություններին՝ առաջարկելով հեռարձակումից հանել ռուսալեզու եւ հայկական ալիքները, գրում է «Ռեզոնանսի» թերթը:
Խոսքը գնում է ռուսալեզու Euronews-ի, մի քանի ռուսաստանյան երաժշտական ալիքների եւ մեկ հայկական հեռուստաալիքի մասին:
Փոխարենը, հանձնաժողովը աչքերը կփակի որոշակի ժամանակահատվածում ալիքների առանց արտոնագրվելու ցուցադրման վրա: Հանձնաժողովի նիստից հետո նրա ներկայացուցիչները հայտարարել են, թե որեւէ արգելքի մասին խոսք չի եղել, իսկ հանդիպումը եղել է աշխատանքային:




























