Google-ը տոնական doodle-ով նշել է բրիտանացի մարդաբան եւ հնագետ Մերի Լիկիի ծննդյան 100-ամյակը:

Google-ի գլխավոր էջում ավանդական լոգոտիպը փոխարինվել է գիտնական կնոջ պատկերով, ով պեղումներ է անում եւ հետազոտում մարդկային հետքերը: Ետեւի ֆոնին ժայռի վրա Google-Ի անվան տառերն են:

Մերի Լիկին ծնվել է 1913թ. փետրվարի 6-ին, Լոնդոնում: Ամուսնու` Լուիս Լիկիի հետ նա ժամանակակից մարդու մնացորդներ է որոնել Աֆրիկայում: Տանզանիայում նրա հետազոտությունների շնորհիվ հայտնաբերվել են ոտնահետքեր:

Լիկիի մեկ այլ կարեւոր գյուտ է դարձել Լետոլիի պեղումների ժամանակ հայտնաբերված ծնոտը, որը պատկանում էր աֆարական ավստրալոպիթեկին (Australopithecus afarensis):

Լիկին մահացել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում, 1996թ. դեկտեմբերի 9-ին: