Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հրաժարվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ  ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից: Ըստ նրա՝ նման բանակցությունները «ոչինչ չեն տա»:

 «Դուք ցանկանում եք բանակցություններ վարել՝ Իրանի դեմ ուղղելով ձեր զենքը: Իրանի ժողովրդին նման գործողություններով չեք վախեցնի: Ոմանք ուրախանում են բանակցությունների առաջարկից, բայց դրանք ոչինչ չեն տա», - Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խոսքերն է մեջբերում AFP-ն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի հրաժարվում միջուկային կարգավորման հարցով Իրանի հետ ուղիղ բանակցություններից, սակայն ցանկանում է, որ հանդիպումը հստակ օրակարգ ունենա: