Մոսկվայի Տվերի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել ԿԳՆ-ին կից Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Ֆելիքս Շամխալովին, ում կասկածում են «Վնեշէկոնոմբանկից» 350 ռուբլի յուրացնելու մեջ: Շամխալովին կալանավորել են մինչեւ մարտի 24-ը:
Քննության պնդել է նրա կալանքի վրա, քանի որ ԲՈՀ-ի նախկին ղեկավարը բաց շենգենյան վիզա ունի, նաեւ կապեր բարձրաստիճան պաշտոնյաների շարքում: Շամխալովի պաշտպանությունը խնդրել էր դատարանին ազատ արձակել 3 մլն ռուբլի գրավի դիմաց:
Շամխալովը նաեւ ազատվել է պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է տեղակալը` Վլադիմիր Ֆիլիպովը, ով Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի ռեկտորն է:
Ֆելիքս Շամխալովը ձերբակալվել է փետրվարի 5-ին` առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով:




























