Դեւիդ Այնհորնի Greenlight Capital  հիմնադրամը Apple-ի դեմ հայց է ներկայացրել: Նա առաջարկում է, որպեսզի ընկերությունը կուտակած 137 միլիարդ դոլար կանխիկ գումարը բաժանի բաժնետերերի միջեւ՝ դրա համար ծախսելով սկզբնականը 50 միլիարդ դոլար:

Դեւիդ Այնհորնի  դատարան դիմելու պատճառը բաժնետերերի առաջիկա ժողովում Apple-ի կողմից իր կանոնակարգում փոփոխություն կիրառելու առաջարկն էր, որն ընկերությանը կզրկեր արտոնյալ բաժնետոմսեր թողարկելու հնարավորությունից:

Դեւիդ Այնհորնը Apple-ի վաղեմի երկրպագուն է, ներդրումներ է արել սկսած 2010թ.-ից: Այս պահին նա ընկերության 1,3 միլիոն բաժնետոմսերի սեփականատերն է, որոնց շուկայական արժեքն է 590 միլիոն դոլար: Սակայն նախորդ սեպտեմբերից ընկերության արժեթղթերը կորցրել են իրենց արժեքի մեկ երրորդը, գրում է rbc Daily-ն:

Այդ պատճառով Այնհորնը ցանկանում է, որպեսզի ընկերությունը բարելավի բաժնետերերի վիճակը: CNBC հեռուստաալիքի հարցազրույցում նա Apple-ը համեմատել է իր տատիկի հետ, որը Մեծ դեպրեսիայից հետո միշտ  իրեն պետք եղածից ավելի շատ գումար էր խնայում: Այնհորնը պոկերի մոլի խաղացող է: