Վրացիները facebook-ում «Ես եմ ներկել Ստալինի հուշարձանը» ակցիա են անցկացնում: Համացանցում նաեւ տարածվում են տեսանյութեր, որտեղ դրանց հեղինակները  հայտարարում են, որ Ակուրա գյուղում հենց իրենք են ներկել Ստալինի հուշարձանը (Արեւելյան Վրաստան, Կախեթիա):

Ակցիայի մասնակիցներից ոմանք խոստանում են Վրաստանում այսուհետ եւս Ստալինի հուշարձանների վրա ներկ լցնել, գրում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, Ակուրա գյուղում փետրվարի 7-ի գիշերը անհայտ անձինք կիսանդրին  գցել էին  պատվանդանից եւ վարդագույն ներկել:  Տեղի բնակիչներն այդ առիթով իրենց զայրույթն են հայտնել եւ դրանում մեղադրել իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը:

Սոցցանցերում տարածվում է նաեւ հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոյի ֆոտոմոնտաժը, թե իբր ինքն է ներկել Ստալինի հուշարձանը մակագրությամբ: