Բրիտանացի գիտնականները, որոնք վերջերս հետազոտություն էին իրականացրել` կապված մարդու քնի հետ, պարզել են, որ փետրվարն ամենաանբարենպաստ ամիսն է քնի համար:

Նախ, փետրվարը ձմռան վերջին ամիսն է, որը սահմանակցում է գարնանը: Փետրվարին արդեն ակտիվորեն իր մասին հիշեցնում է գարնանային ավիտամինոզը: Բացի այդ, արեւի պակասը, օդի ջերմաստիճանի, ինչպես նաեւ արյան ճնշման կտրուկ տատանումները բացասաբար են ազդում մեր քնի որակի վրա:

Հետազոտությանը մասնակցել են 21 հազար բրիտանացիներ: Գիտնականներն ուսումնասիրել են նրանց քնի որակը ողջ տարվա ընթացքում: Պարզվել է, որ փետրվարին մարդկանց համար դժվար է եղել քնելը, գիշերվա ընթացքում նրանք մի քանի անգամ արթնացել են, իսկ առավոտյան արթնացել են ծանրացած մարմնում:

Ըստ «The Great British Sleep Survey» հետազոտության արդյունքների` փետրվարին մարդկանց միջինն անհրաժեշտ է եղել 56 րոպե` քնելու համար, իսկ մարտին այդ ցուցանիշը կազմում է 48 րոպե: