«Google» ընկերությունը մտադիր է կառուցել սեփական օդանավակայանը, որը կլինի Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքի մոտ: Նախագիծը գնահատվում է 82 մլն դոլար, հիմա այն քննարկման փուլում է: Նախագծի իրականացմամբ կզբաղվեն երկու ընկերություններ` «Blue City Holdings»-ն ու «Signature Aviation»-ը:
«San Jose Mercury News» պարբերականի տվյալներով, «Google»-ն ունի առնվազն 8 օդանավ, այդ թվում`ուղեւորատար «Boeing 767»-ը, որի համասեփականատերը Սերգեյ Բրինն է:
Սան Խոսեի իշխանությունները եւս կողմ են նախագծի իրականացմանը` նշելով, որ դա կնպաստի քաղաքի տնտեսական զարգացմանը:





























