Apple ընկերությունը նախագծել է ժամացույցի տեսքով «խելացի» սարք: «Ժամացույցները» կաշխատեն iOS գործառնութային համակարգի կառավարմամբ, որն օգտագործվում է iPhone սմարթֆոններում, iPod touch նվագարկիչներում եւ iPad պլանշետներում: Մանրամասնությունները պարզել է The New York Times թերթը:
Սարքի առանձնահատկությունը կորացված էկրանն է, որը կփաթաթվի օգտագործողի ձեռքին: Էկրանը, հավանաբար պատված կլինի Willow Glass ճկուն ապակիով, որը 2012 թվականին մշակել է Corning ընկերությունը:
«Ժամացույցի» գործողությունների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Նրանց համար, հավանաբար, ծրագրերի նոր հավաքածու կստեղծվի, որոնք կմշակեն` հաշվի առնելով նաեւ էկրանի կորությունը, գրել է «Լենտա.ռու»-ն:
«Խելացի ժամացույցներ»-ի մասին հաղորդած The Wall Street Journal պարբերականը հավաստիացրել է, որ սարքը կարտադրի Apple-ի հին գործընկերը` Foxconn թայվանյան ընկերությունը:
Apple-ի «ժամացույցների» մասին խոսակցությունները կայքում ավելի վաղ են հայտնվել:The New York Times կայքը 2011 թվականի դեկտեմբերին պատմել է, որ Թիմ Կուկի ընկերությունը հավանական է` թողարկի կորացված էկրանով iPod նվագարկիչ, որը հնարավոր կլինի կրել դաստակին: 2012 թվականի դեկտեմբերին Tech.163 չիանական ռեսուրսը հայտարարել է, որ Apple-ը ժամացույցները մշակում է մեկեւկես դյույմանոց էկրանով եւ Bluetooth մոդուլով Intel պրոցեսրային կայանում:





























