Իրանի իշխանությունները ձերբակալել են ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Միր Հոսեյն Մուսավիի դուստրերին, որն իր կնոջ՝ Զահրա Ռահնավարդի հետ տնային կալանքի տակ է:
Նարգես եւ Զահրա քույրերին ձերբակալել են վերջիններիս տանը: Հայտնի չէ, թե իրավապահներն ուր են տարել նրանց, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին: Մուսավին երեք դուստր ունի:
Միր Հոսեյն Մուսավին 1980-ականներին Իրանի վարչապետն էր: 2009թ. նա վճռել էր վերադառնալ քաղաքականություն եւ դարձել նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածուներից մեկը: Այնուհետեւ նա ակտիվորեն մասնակցել է ցույցերին:
2011թ. «արաբական գարնան» ազդեցութամբ Մուսավին եւ մեկ այլ ընդդիմադիր Մեհդի Քարուբին փորձեցին նորից զանգվածային ցույցեր կազմակերպել Իրանում: Դրա համար երկուսն էլ տնային կալանքի ենթարկվեցին: Պաշտոնապես նրանք այդպես էլ չձերբակալվեցին կամ դատապարտվեցին:
2013թ. հունիսին Իրանում կկայանան նախագահական ընտրություններ:





























