Արեւն ակտիվության եւս մեկ ռեկորդ է սահմանել, փետրվարին 8-ը դարձել է բռնկումներով ամենահարուստ օրը վերջին 5 տարվա ընթացքում: Այդ մասին հաղորդում է ТЕСИС ռուսաստանյան ուղեծրային աստղադիտական կայքը՝ վկայակոչելով GOES (Geostationary Operation Environmental Satellites) համակարգի տվյալները:
Մեկ օրվա ընթացքում լուսատուի վրա 22 բռնկում է եղել, որոնցից 18-ը պատկանում է C դասին, իսկ 4-ը՝ M: Բռնկումների ուժգնությունը կազմել է M4,0, որը փոքր-ինչ չի հասնում ռեկորդային M6,4 ար-եքին, ինչն արձանագրվել է փետրվարի 7-ին:
Վերջին անգամ նման ակտիվություն նկատվել է 2005թ. հունվարի 14-ին, երբ մեկ օրում 30 բռնկում է եղել: Համեմատության համար՝ 2009թ. ամենաակտիվ օրը Արեւի վրա 5 բռնկում է եղել:
Գիտնականները նշում են, որ ակտիվության աճը որեւէ կերպ չի ազդի Երկրի վրա, սակայն առաջիկա օրերին մեր մոլորակի ուղեծրին կհասնեն հարվածային ալիքները:
Նշենք, որ այդ օրերին սրտային հիվանություններով տառապող մարդկանց մոտ կարող են առողջության վատացման դեպքեր նկատվել՝ առիթմիա, ճնշման բարձրացում:




























