Երբեք փոքր պետությունը չի կարող իրեն միացնել տարածքով եւ բնակչության թվով իրեն մեծապես գերազանցող պետության տարածքը:
Այդ մասին այսօր՝ փետրվարի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ադրբեջանական կողմի պարբերաբար հնչեցրած հայտարարությունները Արեւմտյան Ատրպատականը Ադրբեջանին միացնելու մտադրության վերաբերյալ:
Դեսպանը հիշեցրել է, որ Ադրբեջանն իբրեւ պետություն հիմնադրվել էր 1918թ.:
«Միայն Արեւմտյան Ատրպատականի բնակչությունը մեծապես գերազանցում է Ադրբեջանի Հանրապետության բնակչության թվին: Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատական նահանգները Իրանի կարեւոր շրջաններից են եւ նրա անպառակտելի մասը», - ընդգծել է իրանցի դիվանագետը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























