Ղրիմի Չաթիրդագ լեռան քարանձավներից մեկում պեղումների ժամանակ հնագետները հնագույն բիզոնի գանգ են գտել: Նախնական տվյալներով`մնացորդներն  ավելի քան 50 հազար տարեկան են:

Գիտնականները նախատեսում են շարունակել աշխատանքներն այդ վայրում: Նրանք մտադիր են հայտնաբերել նաեւ կենդանու ստամոքսի պարունակության մնացորդներ, որոնք թույլ կտան հետզոտողներին պատկերացում կազմել այդ ժամանակ թերակղզու բուսական աշխարհի մասին:

Ավելի վաղ նույն վայրում հնագույն կենդանիների լավ պահպանված կմախքներ էին հայտնաբերվել: