ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական ուղուն, սակայն կանի ամեն ինչ Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելը կանխելու համար: Այդ մասին հայտնել է նախագահ Բարաք Օբաման` ամենամյա ուղերձով դիմելով Կոնգրեսին:

Ինչ վերաբերում է Մեձավոր Աեւելքում ԱՄՆ-ի ռազմավարությանը, ապա նախագահը խոստացել է այն հրապարակել մարտին` այդ տարածաշրջանի երկրներ այցի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մերձավոր Արեւելքում մենք մարդկանց կսատարենք իրենց իրավունքների եւ ժողովրդավարության հաստատման համար պայքարում: Մենք չենք կարող մեզ թույլ տալ  ուղղորդել Եգիպտոսի նման երկրին, սական կարող ենք հանդես գալ  մարդու իրավունքների պասհտպանությամբ: Մենք չենք թուլացնի ճնշումը սիրիական վարչակարգի վրա: Այդ ամենի մասին ես կպատմեմ հաջորդ ամիս Մերձավոր Արեւելք իմ այցի ընթացքում», - ասել է Օբաման:

Ըստ նրա` ԱՄՆ-ն կշարունակի Իսրայելի հետ համագործակցության ամրապնդման ուղղվածությունը: Օբաման նաեւ նշել է, որ Մերձավոր Արեւելքում փոփոխությունների ժամանակներն «անհանգիստ» կլինեն: