«Panasonic» ընկերությունն այս տարվա ապրիլից սկսելու է եռաչափ, 3D Full HD ֆորմատի հեռուսատացույցների վաճառքւ: «Վեդոմոստին» հաղորդում է, որ Viera սերիայի նոր մոդելի շնորհանդեսը կայանալու է Ճապոնիայում: Եռաչափ պատկեր արտացոլող հեռուստացույցները (հատուկ ակնոցները տրվելու են փաթեթի հետ) վաճառվելու են 430 հազար իեն (մոտ 4800 դոլար) եւ 530 հազար իեն ( մոտ 5900 դոլար) գնով: Նորահայտ հեռուստացույցները թողարկվելու են էկրանի 50 եւ 54 դյույմ երկարությամբ: Ընկերության ղեկավարությունը մտադիր է արդեն գարնանը մտնել ԱՄՆ շուկա: Դեռ հայտնի չէ, թե երբ դրանք կվաճառվեն Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների շուկաներում:
Նշենք, որ տեխնիկա արտադրողները մտադիր են 2010 թվականը դարձնել եռաչափ հեռուստատեսության տարի. Նրանք հուսով են, որ նոր տեխնոլոգիան կփոխհատուցի սովորական հեռուստացույցների գնանկումը: CES ցուցահանդեսում՝ 2010թ. հունվարին բացի եռաչափ ֆորմատով աշխատող հեռուստացույցներ բացի Panasonic-ից ներկաայցրել են նաեւ Sony-ն, Samsung-ը, LG-ն եւ Toshiba-ն:




























