Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում կկայանա հայկական «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՏԵԽ» ինժեներային կենտրոնի շնորհանդեսը, որը կազմակերպվում է Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների միության եւ «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՏԵԽ» կենտրոնի կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ներկայացուցչության մամուլի ծառայությունից: Շնորհանդեսը կկայանա փետրվարի 15-ին, ժամը 14.00-ին:
«ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՏԵԽ» ԲԲ ընկերությունն առաջատար ինժեներական կենտրոն է, որը ինժեներա-քոնսալթինգային ծառայություններ է մատուցում խոշոր եւ փոքր մեքենաշինության ոլորտում:
Ընկերության մասնագետները ներգրավված են այնպիսի ընկերությունների նախագծերում, ինչպիսիք են «Սուխոյի քաղաքացիական օդանավեր»-ը, «Բոինգ դիզայն»-ը, «Ռենո»-ն: Ընկերությունում զարգանում է նաեւ բջջային ռոբոտատեխնիկայի եւ բժշկական սարքավորումների ուղղությունը:




























