Բրուքլինից երիտասարդ նկարչուհի Հիզեր Դյուի-Հագբորգը 3D-նկարներ է ստեղծում «Անծանոթների կերպարներ» կրեատնախագծի շրջանակներում:

Աղջիկը ստեղծում է բոլորովին անծանոթ մարդկանց արտաքինը նրանց ԴՆԹ-ով, իսկ գենետիկ տեղեկատվությունն ստանում է` հին ծամոններ, ծխախոտի օգտագործված մնացուկներ եւ մազերի փնջեր հավաքելով:

Որպես իր ստեղծագործությունների հիմք, Հիզերն օգտագործում է մարդու երեք հիմնական հատկանիշները, որոնք ԴՆԹ-ից կարդում է հատուկ համակարգչային տեխնիկայի միջոցով: Դա մարդու սեռը, էթնիկ պատկանելությունն ու աչքերի գույնն են, գրում է LifeNews-ը:

Ապա նկարչուհին մշակում է պատկերը եւ տպում վերջնական արդյունքը 3D-պրինտերի միջոցով: