ԱՄՆ-ի եւ Կանադայի գիտնականները համակարգչային ծրագիր են ստեղծել, որն օգնում է  վերականգնել հնագույն լեզուները:

Բրիտանական Կոլումբիայի եւ Վանքուվերի համալսարանների մասնագետները  հատուկ ալգորիթմ են մշակել,  որը կապեր է գտնում տարբեր լեզուների բառերի միջեւ, վերլուծում է բառերը` պարզ հնչյունային տարրերի մակարդակով: Այնուհետեւ մի քանի տասնյակ հազար բառերի տվյալները միավորվում են`  ստեղծելով պրոտոլեզվի մոդել:

Լեզվաբաններին արդեն հաջողվել է ապացուցել իրենց հայտնագործության արդյունավետությունը` վերականգնով այն լեզուն, որը Օկեանիայի, Մադագասկարի, Ֆիլիպինների եւ Հրավարեւելյան Ասիայի մի քանի երկրների բնակիչների  637 լեզվի սկիզբ է դրել, հաղորդում է Pravda.ru-ն: