Լիբանանում իրանցի բարձրաստիճան զինվորական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ է սպանվել: Այդ մասին հայտնում է  AP-ը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին: 

Mashreghnews.ir-ը հայտնում է, որ գեներալ Հասան Շատերին (Hassan Shateri)  Լիբանանում սպանվել է «սիոնիստական վարչակարգի վարձկանների կողմից»: Նրա մահվան այլ հանգամանքներ չեն հաղորդվում:

Ըստ գործակալության տեղեկության` գեներալ Շաթերին Լիբանանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  հրամանատարն էր եւ վերահսկում էր  Թեհրանի ֆինանսավորած մի շարք նախագծերի իրականացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է նաեւ, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում «Կոդս» հատուկ նշանակության ուժերի ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանին այցելել է  զոհվածի տուն՝ընտանիքին ցավակցություն հայտնելու նպատակով: