Այժմ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ի հայտ է գալիս մեդիայի նոր տեսակ` սոցիալական մեդիա: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց «Տեղեկատվական տեխնոլոգիաներ հիմնադրամ»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը։ Ըստ նրա՝ կայքերից օգտվողները վիրտուլ խումբ են ստեղծում, եւ սկսում են միմյանց տեղեկացնել կամ կարծիքներ փոխանակել կարեւոր խնդիրների շուրջ, այսինքն այն սոցիալական կայքերը, ֆորումները, բլոգերը, միկրոբլոգերը սոցիալական մեդիայի նշանակություն են ձեռք բերում։

Գ. Չուգասզյանի խոսքով`զարգացումները շատ արագ են ընթանում։ «Ինտերնետի կարևորությունը ընդամենը մի քանի տարի առաջ չէին հասկանում, բայց այսօր այն միլիարդավոր մարդկանց կյանքում հսկայական նշանակություն է ստացել։ Այսօր նույն կերպ սոցիալական մեդիայի կարեւորությունը ամբողջությամբ չի գիտակցվում»,- ասաց Գ. Չուգազսյանը` կարծիք հայտնելով, որ կայքերը աստճանաբար գնում են դեպի սոցիալականացում, այսինքն հաճախողները հնարավորություն են ունենում իրենց հուզող խնդիրների վերաբերյալ գրառումներ թողնել։

Ըստ նրա՝ ընդամենը մի քանի տարի անց կայքերի մեծ մասը դառնալու են սոցիալական: