Իրանի միջազգային ծրագրի վերաբերյալ հերթական բանակցությունները կրկին անարդյունք են ավարտվել, հաղորդել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ): Կազմակերպությունում նշել են, որ Իրանի պաշտոնյաները փորձագետներին թույլ չեն տվել մտնել Փարչինի ռազմական օբյեկտ:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասին փետրվարի 13-ին հայտարարել է, որ հետախուզական ծառայությունները ՄԱԿ-ում Փարչին ռազմակայանի մասին կարող են ստել: «Փարչինը միջուկային օբյեկտ չէ, ես դա բազմիցս եմ կրկնել»,- հայտարարել է Աբասին: Նա լրացուցիչ փաստաթղթեր է խնդրել` նշելով, որ «եթե հետախուզական ծառայությունների` ԱԷՄԳ-ում ներկայացված տվյալներն իրականում գոյություն ունեն, դրանք պետք է ցույց տան մեզ», հայտնում է «Պրավդա.ռու»-ն:
Ըստ «ԱիՖ»-ի` նախօրեին Թեհրանում բանակցությունների ավարտին հայտարարվել է, որ Իրանի եւ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները մի շարք հարցերում հասել են դիրքորոշումների մերձեցման, նաեւ պայմանավորվել են շարունակել բանակցությունները` վիճելի հարցերի լուծումների համար կառուցվածքային մոտեցման հասնել:




























