Ակվարիումային գուպպի ձկներն իրենց համար տգեղ ընկերներ են գտնում, որպեսզի նրանց ֆոնին ավելի գեղեցիկ երեւան: Նման եզրահանգման են եկել Պադուայի համալսարանի գիտնականները:
«Գուպպիների արուներն այնպիսի շրջապատ են ընտրում, որ նրանց ֆոնին ավելի հրապուրիչ երեւան»,- ասել է գիտնական Կլելիա Գասպարինին, գրում է The Telegraph-ը:
Գիտնականները ակվարիումի տարբեր անկյուններում նստեցրել են երկու էգերի: Առաջին «հարսնացուի» մոտ նստեցրել են վառ գունազարդմամբ երկու արուների, երկրորդ ձկնիկի մոտ` մոխրագույն ձկների: Ապա ակվարիում են իջեցրել մեկ այլ արուի, որը մեծամասամբ ընտրել է մոխրագույններին:
Գիտնականների կարծիքոբ, գուպպիները գնահատում են մրցակիցների գեղեցկությունը, եւ հասկանում որ տգեղ արուների ֆոնին ավելի հրապուիչ կդիտվեն, հայտնում է Utro.ru-ն:




























