Նախօրեին երկօրյա այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այցի շրջանակներում, Վալերի Գերասիմովը կհանդիպի Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախարար Սեյրա Օհանյանի եւ ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հետ:

Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտի բոլոր ուղղություններով ռազմավարական համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր: