Kaspersky Lab ընկերությունը հրապարակել է 2010 թվականի հունվար սպամ-ակտիվության հաշվետվությունը։ Ըստ դրա՝ ուղարկված էլեկտրոնային նամակների ընդհանուր ծավալում 86,1 տոկոսը սպամ է եղել։ Նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանշից այն նվազել է 3,5 տոկոսով։

Սպամ ուղարկող երկրների ցուցակը 20,4 տոկոսով գլխավորում է ԱՄՆ-ն։ Հաշվետվության մեջ երկրորդ տեղում է Բրազիլիան՝ 7,4 տոկոսով, որից հետո Ռուսաստանն է։ Հետաքրքիր է, որ սպամ ուղարկող երկրների առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Կոլումբիան ու Վիետնամը, իսկ Կորեան եւ Չինաստանը միասին գտնվում են ցուցակի 6-րդ կետում։